National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.06.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ հունիսի 5-ին քննարկել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ փոփոխությունների նպատակը նախագծի որոշ դրույթները նոր իրողություններին համապատասխանեցնելն է՝ հաշվի առնելով սահմանադրական նոր կարգավորումները:

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 8-րդ կետի՝ օրենքով սահմանված կենսաթոշակ է նշանակվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ով սահմանված պաշտոններում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին՝ 65 տարին լրանալու դեպքում: Առաջարկվել է վերանայել օրենքի «Հավելված 1» բաժինը: Սահմանված ցանկն ընդլայնվել է՝ ներառելով նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող այլ պաշտոններ: Նախագծի hավելվածը կազմվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ հաշվի առնելով նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Հավելվածում ներառվել են պետական քաղաքական պաշտոնները, անկախ պետական մարմինների անդամների պաշտոնները, պետական վարչական պաշտոնները (բացառությամբ որպես նախարարությանը ենթակա մարմին գործող գնումների հետ կապված բողոքներ քննող անձանցից, ինչպես նաեւ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալների պաշտոններից), ինքնավար պաշտոնների մի մասը, առանձին հայեցողական պաշտոններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի առաջին ընթերցման վերաբերյալ՝ եռօրյա ժամկետում այն լրամշակելու, ինչպես նաեւ առաջարկել այն ընդգրկել 2018 թվականի հունիսի 12-ին մեկնարկող ՀՀ ԱԺ նիստերի օրակարգի նախագծում: Հանձնաժողովն ընդունել է նախագծի երկրորդ ընթերցումն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու առաջարկությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am